Поиск по этому блогу

пятница, 17 августа 2012 г.

Կարգախոս






Ավելին քան ակումբ

"Ավելին քան ակումբ" կարգախոսն իր իմաստով անսահմանափակ է:

 

Միգուցե այս ճկունությունն է, որ ստիպում է սահմանել ՖԱ Բարսելոնայի նույնությանը համապատասխան բարդություններ, ակումբ, որ դաշտում մրցում է ոչ միայն մարզական իմաստով, այլ նաև ամեն օր կռվում է իր ժողովրդի մտահոգությունների մասին հիշեցնելու համար:

  

ՖԱ Բարսելոնան Կատալոնիայում "ավելին է, քան ակումբ", որովհետև այն մի մարզական ակումբ է, որն ամենաշատն է ներկայացնում երկիրը, երկրի  մեծագույն դեսպաններից մեկն  է: Այս և շատ այլ պատճառներով, Բարսելոնան "ավելին է, քան ակումբ" նաև Իսպանիայի այլ տարածքներում ապրող այն մարդկանց համար, ովքեր ընկալում են ՖԱ Բարսելոնան որպես ազատության և դեմոկրատական իրավունքների մոլի պաշտպան:

  

Ֆուտբոլն այսօր գլոբալ երևույթ է և Բարսելոնայի աջակցությունը սփռվում է ամբողջ աշխարհով մեկ: Ակումբի անդամների թիվը Կատալոնիայից դուրս, ինչպես նաև Իսպանիայում, օրեցօր աճում է և ակումբը ցանկանում է դրան արձագանքել Բարսայի հանդեպ կրքոտ սիրով: Սա արդեն վերաճել է անհրաժեշտության և պատասխանատվության: Եվ այդ ամենին հասնելու լավագույն ճանապարհն է գնալ մեկ քայլ առաջ և դառնալ նաև "ավելին, քան ակումբ ամբողջ աշխարհում": Այս Բարսան, որ այնքան ցանկանում է, որ իր ժողովրդի մտահոգությունները գլոբալիզացվեն: Այս հոգատար և մարդասիրական Բարսան գլոբալիզացվելու կարիք ունի: Դա ռազմավարական որոշում է, որն ակումբը կայացրել է և պահպանում է ստեղծման օրվանից մինչ այժմ, երբ ֆուտբոլն արդեն շարունակում է զարգանալ  համաշխարհային հիմքով:

  

Ահա թե ինչու է ակումբը որոշել իր հասարակ եկամուտի 0.7 տոկոսը հատկացնել ՖԱ Բարսելոնայի հիմնադրամին` միջազգային համագործակցության ծրագրերի մշակման և ՄԱԿ-ի` Հազարամյակի զարգացման նպատակներին աջակցելու համար:  Համաձայնագիր ունի ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ, որ  հաջորդ 5 տարիների ընթացքում 1.5 միլիոն եվրո փոխանցի մարդասիրական օգնության ծրագրերի իրականացման համար և այժմ Բարսայի մարզահագուստի վրա առկա է ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատկերանիշը: Համաձայնագիր, որը Բարսային յուրատեսակ է դարձնում:



ԶԻՆԱՆՇԱՆ

Քիչ են այն տարրերը, որոնք խորհրդանշում են կազմակերպված խումբն ավելի, քան վերջինիս զինանշանը:

Բարսելոնայի հիմնադրման առաջին իսկ պահից, ակումբն ուներ սեփական զինանշան, որը խաղացողները հպարտությամբ կրում էին իրենց շապիկներին: Դա Բարսելոնա քաղաքի դրոշի պատկերն էր, ադամանդե ուրվագիծ` բաժանված 4 քառորդի` գագաթին թագ և չղջիկ: Դրան գումարած` այն շրջապատված էր նաև արմավենու և դափնու տերևներով: Սա, նույնիսկ սկզբնական շրջանում էր արտահայտում, թե որքան է ակումբը կապված այն քաղաքին, որտեղ ծնվել է:

Այս զինանշանն անփոփոխ մնաց մինչ 1910 թվականը: Կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ Գամպերը 1908 թվականին փրկեց ակումբը լուրջ ճգնաժամից, որոշում ընդունվեց ակումբին տալ սեփական տարբերակիչ զինանշան: 1910 թվականին ակումբում տեղի ունեցավ մրցույթ բոլոր այն անդամների միջև, ովքեր շահագրգռված էին նոր առաջարկներ անելու: Մրցույթի հաղթողը Կառլես Կոմամալան էր, ով ակումբում էր 1903-1912 թվականների ընթացքում: Այդ ժամանակ նա բժշկականի ուսանող էր, ինչպես նաև լավ նկարիչ: Այսպես, չնայած բազմաթիվ այլ առաջարկների, ստեղծվեց այն զինանշանը, որն ակումբը կրում է մինչ օրս: Դա թասաձև էր, որի վերին երկու քառորդներից մեկում Սբ. Գևորգի խաչն էր, իսկ մյուսում` Բարսելոնայի դրոշի կարմիր և դեղին գծված մասը, որը խորհրդանշում էր Բարսելոնայի և Կատալոնիայի ամենաներկայանալի նշանագրերը: Ակումբի FCB սկզբնատառերը հայտնվեցին կենտրոնում, իսկ ներքևում Բարսելոնայի մարզահագուստն ու գնդակը: Ահա և զինանշան` ի պատիվ ակումբի սպորտային կարևորության, ինչպես նաև ի պատիվ այն կապի, որն առկա է ակումբի և քաղաքի միջև:

1910 թվականից ի վեր զինանշանի ոճը գրեթե չի փոխվել: Ձևափոխվել են միայն ուրվագծերը, զինանշանին ավելի էսթետիկ տեսք հաղորդելու համար: Ամենամեծ փոփոխությունները եղան քաղաքական պարտավորությունների արդյունքում: երբ Ֆրանկոն իշխանություն ստացավ FCB սկզբնատառերը փոխարինվեցին CFB սկզբնատառերով, որ ավելի լավ արտացոլվի այն, որ ակումբն ստիպված էր օգտագործել իր անվան իսպանական տարբերակը: Բռնապետը նաև ստիպեց չորս քառորդից երկուսը զինանշանից հեռացնել, ինչի արդյունքում Կատալոնիայի դրոշը զինանշանից հանվեց: 1949 թվականին` ակումբի 50 ամյակի կապակցությամբ, զինանշանի երկու քառորդները նորից վերադարձան: Սակայն սկզբնատառերն այդպես մնացին մինչ 1974 թվականը, երբ զինանշանը նորից իր նախկին տեսքն ստացավ, ինչ որ 1910 թվականին:

Ներկայիս` նախկինի վրա հիմնված զինանշանը ստեղծվել է 2002 թվականին  ոճաբան Կլարետ Սերրահիմայի կողմից: Այս զինանշանի գծերն ավելի արտահայտուն են, սկզբնատառերի միջև առկա կետերն այլևս չկան, անունն ավելի փոքր է, սրածայր եզրերն ավելի քիչ են: Ակումբի զինանշանը և կորպորատիվ նույնականացումը հեշտացնելու համար գծերն ավելի պարզ են, որ տարբեր ձևաչափերում այն հնարավոր լինի վերարտադրել:




Պատմություն Զարգացում Կամպ Նոուն այժմ

Դուք կարող եք շատ բան ասել մարզական ակումբի հաջողության կամ անկման մասին` կախված թե ինչ միջոցներով է այն օգտագործվում: Բարսելոնա ֆուտբոլային ակումբի դեպքում, ակումբի պատմությունը հստակ կարելի է բաժանել երեք հիմնական փուլերի:

Սկզբնական շրջանում ակումբը մշտապես մասնատվում էր տարբեր տարածքներում: Երկրորդ փուլում ակումբը միավորվեց` մշտական տուն գտնելով Լես Կորտսում: Երրորդ փուլը և Կամպ Նոուի կառուցումը արտացոլում են ակումբի ընդլայնումն ու վեհությունը համընդհանուր մասշտաբով:
Լես Կորտսի հին տարածքը, որը գործարկվել է 1922 թվականին, մի քանի անգամ վերակառուցվել է, որպեսզի Բարսելոնայի` հաստատապես աճող երկրպագուների համար տեղ լինի: Իսպանիայի քաղաքացիական պատերազմից հետո ակումբը սկսեց տարեցտարի ավելի ու ավելի շատ անդամներ ներգրավել, ինչը նաև նշանակում է էապես ավելի մեծ թվով հանդիսատեսի առկայություն: Այս աճող աջակցությունը ոգեշնչում էր ընդլայնել հարավային (1946) և հյուսիսային (1950) մասերի, ինչպես նաև տրիբունայի տարողունակությունը (1944): Բայց ակնհայտ էր, որ իրականում անհրաժեշտ է կառուցել բոլորովին նոր մարզադաշտ, հետևաբար, տնօրենների խորհուրդը համակցեց այս բարեփոխումները Լես Կորտսի հետ նոր` երազանքի մարզադաշտն իրականություն դարձնելու համար:

Նոր մարզադաշտի կառուցման անհրաժեշտությունը

1948 թվականից, մարդիկ ավելի ու ավելի էին զգում բոլորովին նոր մարզադաշտ կառուցելու անհրաժեշտությունը, ինչն այդքան էլ հեշտ բան չէր: Պետք էր նաև տեղական իշխանություններին համոզել, որ նոր մարզադաշտը կկարողանա հարմարվել պլաններին` մինչ Դիագոնալի վերին շերտի կառուցումը:

Հաճախ ասվում է, որ իրականում, լեգենդար Լադիսլաո Կուբալայի գալուստը վերջնականապես համոզեց խորհրդին, որ նոր մարզադաշտի կառուցումն աներկբա է: Լադիսլաո Կուբալան Բարսելոնայի առաջին խաղացողներից մեկն էր: Եվ չնայած ոչ մի կասկած չկա, որ Կուբալան ավելի շատ ուշադրություն գրավեց, քան թիմի անդամներից որևէ մեկը երբևէ և թիմի ոգին ավելի վեր բարձրացրեց, նոր մարզադաշտի կառուցման որոշման կայացմանը ոգեշնչեցին նաև 1947-48 և 1948-49 թվականներին հաղթած առաջնության տիտղոսներն էին այն ժամանակ, երբ դեռ հունգարացին ակումբի հետ պայմանագիր չէր ստորագրել: Փաստորեն, առաջին լուրջ քայլը դեպի նոր մարզադաշտ կատարվեց 1950 թվականի սեպտեմբերին` 15 օր առաջ այն ընկերական խաղից, որտեղ Կուբալան առաջին անգամ հագավ Բարսելոնայի մարզահագուստը: Դա այն ժամանակ էր, երբ գործող նախագահ Ագուստի Մոնտալ Գալոբարտը հնարավոր էր համարում Լա Մատերնիդադ անունով հայտնի տարածքի ձեռք բերումը, տարբերակ, որն իրականացավ 2 ամիս անց:

Դրան հաջորդեց փոթորկալից ժամանակահատված, քանզի Կամպ Նոուի հանձնաժողովը 1951 թվականի փետրվարին որոշեց ապագա մարզադաշտի տեղը փոխել Դիագոնալի վերին տարածքի հետ, ինչը հանգեցրեց իշխանությունների հետ մի շարք անարդյունք բանակցությունների, որոնց թվում է վերջ չէր լինելու: Թվում էր, թե հարցը դրական լուծում կստանա, երբ Ֆրանցիսկ Միրո-Սանսը 1953 թվականի նոյեմբերի 14-ին հաղթեց Բարսելոնայի նախագահական ընտրություններում: Նոր նախագահը կողմ էր նրան, որ նոր մարզադաշտը կառուցվի որքան հնարավոր է շուտ և առաջին բանը որ նա արեց պաշտոնավարման սկզբում`1954 թվականի փետրվարի 18-ին, այն էր, որ ապագա մարզադաշտը տեղակայեց 1950 թվականին գնված տարածքում, որն ավելի բավարար էր, քան Դիագոնալի վերին մասը: Այսպիսով, մարտի 28-ին, Բարսելոնայի 60 000 երկրպագուների աչքի առջև դրվեց Կամպ Նոուի առաջին քարը` քաղաքացիական կառավարիչ Ֆելիպե Ասեդո Կոլունգայի նախագահությամբ Բարսելոնա քաղաքի արքեպիսկոպոս Գրեգորիո Մոդրեգոյի օրհնությամբ:

Շինարարություն (1954-1957)

Նոր մարզադաշտի ճարտարապետը Ֆրանցիսկ Միթջանս Միրոն էր` Միրո Սանսի զարմիկը և Խոսե Սոտերաս Մաուրին էին, ովքեր համագործակցում էին Լորենսո Գարսիա Բարբոնի հետ: Ավելի քան մեկ տարի անց` 1955 թվականի հուլիսի 11-ին, ակումբը շինարարական աշխատանքները հանձնարարեց INGAR SA ընկերությանը, ով նախագծի արժեքը գնահատեց 66.620.000 պեսետա և ասաց, որ շինարարությունը կխլի 18 ամիս: Այդուհանդերձ, ակումբն ի վերջո արժեցավ սարսափելիորեն շատ ավելի թանկ, քան նախատեսվում էր` գրեթե 288 միլիոն պեսետա: Գին, որը պետք է ծածկվեր հիփոթեքային պարտավորությունների (100 միլիոն պեսետա) և կարճաժամկետ պարտատոմսերի (60 միլիոն պեսետա) միջոցով: Այս չափը նշանակում է, որ մարզադաշտի շինարարությունը կարող էր ֆինանսավորվել, սակայն դա ակումբը ծանր պարտքերի մեջ կգցեր երկար տարիներ:

Բացման հանդիսավոր արարողությունը

Ակումբը գործարկվեց 1957 թվականի սեպտեմբերի 24-ին: Կազմվեց հատուկ հանձնաժողով, որի խնդիրն էր կազմակերպել բացման հանդիսավոր արարողությունը, որն իրեն լիովին արդարացրեց: Դա Ալեքս Բուքսերեսն էր (հասարակության հետ կապերի բաժին) և Նիկոլաու Կազուսը (կազմակերպում): Բարսելովա քաղաքի Կրոնիսաս խորհրդասրահում շաբաթ օրը` սեպտեմբերի 21-ին, Խոսե Մարիա Դե Կոսիոն` Էսպանյոլայի իրական ակադեմիայի անդամներից մեկը, բացման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարեց, որ մարզադաշտի դռներն այլևս բաց են: Այդ նույն սեպտեմբերի հանգստյան օրերին տեղի ունեցան մի շարք միջազգային հանդիպումներ` Լես Կորտսում և Պալացիո Մունիցիպալ դե Դեպորտեսում` ակումբի տարբեր սպորտային թիմերը ներառյալ: Այդ օրերը կնդգրկվեն ակումբի պատմության մեջ և կոգեշնչեն, որ մեծ բանաստեղծ Ժոզեֆ Մ. դե Սեգարրան բառեր գրի "Ազուլ Գրանա" անունը կրող սոնատի կամար, մինչդեռ օրհներգը, որ գրվեց ի պատիվ Բարսելոնայի նոր մարզադաշտի, գրվեց Ադոլֆ Կաբանեյի երաժշտության և Ժոզեֆ Բադիայի խոսքերի հիման վրա:

1957 թվականին` Մերսե փառատոնի օրը, քաղաքը ներկվել էր Բարսելոնա ֆուտբոլային ակումբի գույներով: Տոնակատարությունը շարունակվեց հանդիսավոր զանգվածի ներկայությամբ և արքեպիսկոպոս Գրեգորիո Մոդրեգոյի` նոր մարզադաշտի օրհնությամբ: Այնուհետև Օրֆեոն Գրասիենսե երգչախումբը երգեց Հանդելի "Ալելուիան" մինչդեռ վեր էր բարձրացված Մոնսերատի կույսի պատկերը: Նախագահական օթյանը լի էր մարզական և քաղաքական աշխարհի կարևոր ներկայացուցիչներով` ներառյալ ակումբի նախագահ Ֆրանցիսկ Միրո-Սանսը, Խոսե Սոլիս Ռուիսը` շարժման գլխավոր քարտուղարը, որն այդ ժամանակ նույնն էր, ինչ սպորտի նախարարությունը, Խոսե Անտոնիո Էլուլա Օլասոն` Ապորտսմենների ազգային պատվիրակության ղեկավարը, Ֆելիպե Ասեդոն` Բասելոնա քաղաքի քաղաքացիական կառավարիչը և Ժոզեֆ Մ. դե Պորսիոլեսը` Բարսելոնայի քաղաքապետը:

Չնայած մարզադաշտի շինարարական աշխատանքներն ամողջապես դեռ չէին ավարտվել, սակայն ավելի քան 90. 000 հանդիսատես կարողացավ ներկա գտնվել միջոցառմանը, որը շարունակվեց բոլոր հիմնական ֆուտբոլային ակումբների ներկայությամբ:


  

"Բարսելոնա" ֆուտբոլային ակումբի հիմնադրման պատմությունը

1899 թվականի նոյեմբերի 29-ին Հանս Գամպերը 11 այլ մարզասերների հետ միասին հիմնադրեց "Բարսելոնա" ֆուտբոլային ակումբը: Ֆուտբոլ' խաղ, որ դեռ մեծ մասամբ ծանոթ չէր աշխարհի այս հատվածին:   Նա երբեք չէր կարող պատկերացնել, որ այս նախաձեռնությունն ի վերջո այսպիսի ահռելի զարգացում կունենա:

Ավելի քան հարյուր տարվա պատմություն ունեցող  "Բարսելոնա" ֆուտբոլային ակումբը հմտացել  է յուրաքանչյուր ոլորտում, և այն  արդեն շատ ավելին է, քան զուտ մարզական ակումբ, այսպիսով իրականացնելով ակումբի  "ավելին, քան ակումբ" կարգախոսը:

"Բարսելոնան" ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց համար դարձել է ինքնության խորհրդանիշ, և ոչ միայն մարզական առումով, այլ նաև հասարակության, քաղաքականության և մշակույթի: Ամենադժվարին ժամանակներում, "Բարսելոնան" մի չափօրինակ էր, որ ներկայացնում էր Կատալոնիան եւ Կատալոնիայի ժողովրդի ազատության տենչը' սիմվոլիզմ, որ շարունակվում է մինչ օրս նույնացվել Ակումբի և նրա անդամների արտահայտչամիջոցի հետ: Իսպանիայի համատեքստում "Բարսելոնան" դիտվում է որպես բաց և ժողովրդավարական ակումբ: Ամբողջ աշխարհում "Բարսելոնան", հատկապես Unicef-ի երեխաների հովանավորության համաձայնագրի միջոցով, նույնացվեց հոգատարության հետ:

Համարյա մի ամբողջ դար, "Բարսելոնա" ֆուտբոլային ակումբն ունեցել է փառքի ու ցավի միջանցիկ պահեր, հռչակ և այլ' ավելի քիչ հաջողված ժամանակաշրջաններ, էպիկական հաղթանակներ և ստորացուցիչ պարտություններ: Բայց այդ բոլոր տարբեր պահերն օգնել են, որ սահմանվի  Ակումբի էությունը, որի շնորհիվ իր յուրահատուկ բնույթի, եզակի է ամբողջ աշխարհում:

Ավելի քան հարյուր տարվա գոյության ընթացքում, բնականաբար, եղել են տարբեր ժամանակաշրջաններ, ինչպես սոցիալական, այնպես էլ մարզական առումով: Վաղ տարիներին (1899-1922) Ակումբի հիմնադրման պահից սկսած մինչ "Լես Կորտս" մարզադաշտի կառուցումը, "Բարսելոնան"  մի ակումբ էր, որը ստիպված էր ինքն իրեն տարբերակել  Բարսելոնայի մյուս ֆուտբոլային հավաքականներից: Այն աստիճան, որ Ակումբը դարձավ ամբողջ քաղաքի դեմքը: "Բարսելոնան" շուտով դարձավ Կատալոնիայի առաջատար ակումբը  և սկսեց ավելի ու ավելի ասոցացվել Կատալոնիայի ազգային ինքնության հետ:

"Լես Կորտսից" մինչ " Կամփ Նոու" (1922-1957), ակումբն անցավ հակադիր ժամանակահատվածների միջով: Իր անդամակցությունն առաջին անգամ հասավ 10.000-ի, երբ ֆուտբոլը վերաճեց զանգվածային երևույթի, և սկսեց մասնագիտական բնույթ կրել: Սա այնպիսի լեգենդար գործիչների տարիներ էին,  ինչպես Ալկանտարան և Սամիթիերը: Սակայն իսպանական քաղաքացիական պատերազմի և հետպատերազմյան շրջանում առկա նյութական դժվարությունների ու քաղաքական խնդիրների պատճառով Ակումբը ստիպված էր հաղթահարել մի քանի անբարենպաստ հանգամանքներ, այդ թվում'1936 թվականին տեղի ունեցած Խոսե Սանիոլ նախագահի սպանությունը: Նախագահն այն մարդն էր, ով քարոզում էր "սպորտ և քաղաքացիություն" կարգախոսը: Սակայն Ակումբը գոյատևեց, և սոցիալական ու սպորտային վերականգնման ժամանակահատվածում նյութականացվեց "Կամփ Նոուի" ձևով, ինչը համընկավ բավականին ազդեցիկ "Լադիսլաու Կուբալայի" գալուստի հետ:

"Կամփ Նոուիկառուցումից մինչ 75-րդ տարելիցը (1957-1974), "Բարսելոնան" ցուցադրեց միջակ արդյունքներ, բայց համախմբվեց որպես մի ամբողջություն' կայուն աճող անդամներով և դանդաղ, բայց հաստատուն քայլերով վերականգնվեց' ի դեմս ձախորդության և իր ինքնության: Առաջին անգամ ակնհայտ  զգացվում էր նախագահ Նարկիս դե Կարրերասի կողմից արտասանված "Բարսելոնան ավելին է, քան ակումբ" բառերի ճշմարտացիությունը: Խորհուրդը, նախագահ Ագուստի Մոնտալի գլխավորությամբ, ակումբի կազմում ընդգրկեց նոր խաղացողի' Յոհան Քրոյֆին, ով փոխելու էր ակումբի պատմությունը:

75-րդ տարելիցից մինչ Եվրոպայի գավաթ (1974-1992),Ակումբն ականատես եղավ, թե ինչպես ֆուտբոլային ակումբները փոխակերպվեցին դեպի ժողովրդավարություն: Դա Խոսե Լուիս Նունիեսի երկար նախագահության սկիզբն էր: , "Կամփ Նոուն" 1982 թվականի Աշխարհի գավաթի կապակցությամբ ընդլայնվեց և նրանք դարձան առաջնության հաղթողները Բասելի գավաթի խաղարկությունում (1979), ինչը մեծ հաջողություն էր ոչ միայն մարզական, այլև սոցիալական առումով: "Բարսելոնայի" կողմնակիցների հսկայական և օրինակելի արշավախումբը Եվրոպային ցուցադրում էր Բարսելոնայի և Կատալոնիայի միասնության դրոշներ: Քրոյֆը վերադարձավ, այս անգամ որպես մարզիչ, և ստեղծեց այն, ինչը հայտնի է որպես "Երազանքի թիմ" (1990-1994), որի հաղթական փառքը "Ուեմբլի" եվրոպական գավաթի նվաճումն էր Ուեմբլիում (1992), Կումանի հայտնի գոլի շնորհիվ: 

Միջազգային տիրապետությունՈւեմբլիից դեպի ԱբուԴաբի (1992-2009), երբ երեք նվաճումների միջև տեղի ունեցան Ակումբի ամենավերջին իրադարձությունները' դառնալով Եվրոպայի չեմպիոններ: Խոսե Լուիս Նունիեսի երկար նախագահությունն ավարտվեց, և Ակումբի հարյուրամյակի տոնակատարության ժամանակ "Բարսելոնան" ի ցույց դրեց իր լավագույն ներուժը: Հաջորդելով Ջոն Գասպարտին (2000-2003)'2003 թվականի հունիսի ընտրություններին կառավարման եկավ Ջոն Լապորտան, և սկսվեց նոր սոցիալական ընդլայնում'  172,938 անդամների և ֆուտբոլային դաշտում ավելի մեծ հաջողությունների հասնելով, այդ թվում' առաջնությունների 4 տիտղոս և Չեմպիոնների լիգայի տիտղոսներ, որոնք հաղթեցին Փարիզում, Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ:

2008-2009 մրցաշրջանի ժամանակ Խոսե Գուարդիոլայի ժամանումը' որպես առաջին հավաքականի գլխավոր մարզիչ, Ակումբին նոր էներգիա հաղորդեց և նրանք արձանագրեցին ամենահաջողակ սեզոնն իրենց ողջ պատմության ընթացքում' հաղթելով վեց տիտղոս, ինչը հավերժ վառ կմնա "Բարսելոնայի" բոլոր երկրպագուների հիշողության մեջ: Հաջողությունն օգնեց Ակումբին ընդլայնել իր սոցիալական դերը և բարձրացնել հեղինակությունը զանգվածային լրատվամիջոցների շրջանակներում: 2009-2010 մրցաշրջանի ժամանակ, կրկին Գուարդիոլայի հսկողության տակ , երկրորդ տարին անընդմեջ, նրանք չեմպիոնի տիտղոս ստացան' ակումբի պատմության քսաներորդ տարում սահմանելով նոր ռեկորդ' վաստակելով 99 միավոր: Տիտղոսը չէր որոշվել մինչ վերջին օրը, երբ տետք է տեղի ունենար խաղ ընդդեմ Վալյադոլիդի, և տոնակատարություններն անցկացվեցին հենց նույն երեկոյան "Կամփ Նոու"-յում երկրպագուների հետ միասին: 


"Բարսելոնա" ֆուտբոլային ակումբի վեհությունը բացատրվում է ի թիվս բազմաթիվ այլ գործոնների' ստացած պարգևների տպավորիչ ցուցակներով: Աշխարհում շատ քիչ ակումբներ են արժանացել այսքան շատ տիտղոսների: Միջմայրցամաքային գավաթը հանդիսանում է ֆուտբոլային միակ խոշոր մրցանակը, որ երբեք չի տարվել Ակումբի թանգարան: Այնտեղ ակումբի մեծագույն հպարտությունն ու ուրախությունը մնում են Եվրոպայի երեք գավաթները, որոնք նրանք ստացել են  Ուեմբլիում (1992), Փարիզում (2006), Հռոմում (2009), ինչպես նաև Աշխարհի գավաթի ակումբային առաջնության ժամանակ (2009):


Եվրոպայի բարձրագույն կոչումը հաղթելուց զատ, Ակումբը նաև պատիվ ունի լինելու միակը, որ հայտնվում է եվրոպական ակումբային մրցակցության մրցաշարերի մասին պատմող յուրաքանչյուր թողարկման մեջ: Մրցաշարերը ստեղծվել են դեռևս 1955 թվականին: "Բարսելոնայի" բազմաթիվ նվաճումները Եվրոպայում ներառում են նաև "Գավաթակիրների թագավոր" կոչումը, որ նրանք վաստակել են չորս անգամ, ինչը համարվում է ռեկորդ: 


Բացի այդ, "Բարսելոնա" ֆուտբոլային ակումբը հաղթել է նաև երեք գավաթ (1958 թ., 1960 թ. և 1966 թ.) այն մրցաշարում, որն այժմ հայտնի է որպես ՈՒԵՖԱ: 1971 թվականին "Բարսելոնան" հաղթեց միջակումբային խաղը: Նրանք մրցույթի առաջին հաղթողներն էին իսկ "Լիդս Յունայթիդը" վերջին:






Ֆաբրեգասը` գոլի հեղինակ



Երեկ երեկոյան Իսպանիայի հավաքականն ընկերական խաղում 1 - 2 հաշվով պարտության է մատնել Պուերտո - Ռիկոյին: Բարսայից հանդիպմանը չեն մասնակցել Վալդեսն ու Պեդրոն, առաջին կեսին մասնակցել են Պիկեն և Ինիեստան, իսկ 2 - րդ կեսին` Բուսկետսը: Ողջ հանդիպմանը մասնակցել է Ֆաբրեգասը, ով հանդիպման 45 - րդ րոպեին խփել է կարմիր ֆուրիայի 2 - րդ գնդակը: Նշենք նաև, որ Բուսկետսը 71 - րդ րոպեին դեղին քարտ է ստացել:



Մեսսին Ֆրեդի Մերկուրիի երկրպագուն է




Լիոնել Մեսսին, ինչպես հավաքականներին միացած իր մյուս խաղընկերների մեծամասնությունը, այսօր վերադարձավ Բարսելոնա:

Էլ Պրատ օդանավակայանում բոլորի ուշադրությունը գրավեց Մեսսիի շապիկը, որի վրա պատկերված էր բրիտանական լեգենդար Queen խմբի լեգենդար անդամ Ֆրեդի Մերկուրին:

Չնայած, որ Լեոյին հազվադեպ կարելի է տեսնել ականջակալներով, այդուհանդերձ, ինչպես երևում է, աշխարհի լավագույն ֆուտբոլիստն անտարբեր չէ երգի նկատմամբ, ընդ որում` լավ երգի նկատմամբ:





Արսենալը և Բարսան համաձայնության են եկել









Ալեքս Սոնգը շուտով կտեղափոխվի Բարսելոնա 15 մլն ֆունտ ստերլինգի դիմաց: Արսենալն ու կատալոնական ակումբը համաձայնության են եկել:

Բարսան համաձայնել է վճարել Արսենալի պահանջած գումարը և 24 - ամյա Սոնգը կտեղափոխվի կատալոնիա, շարունակելով Անրիի, Հլեբի և Ֆաբրեգասի "ավանդույթը": Այդպիսով, վերջին 5 տարում զինագործների արդեն 4 - րդ խաղացողը կհայտնվի Բարսայում:

Սկզբում Բարսելոնան առաջարկում էր 12 մլն ֆունտ ստերլինգ, հրաժարվելով վճարել Արսենալի պահանջած գումարը: Սակայն ի վերջո Ռոսելն ու նրա աշխատակազմը որոշել են վճարել 15 մլն ֆունտ ստերլինգ, որպեսզի գոհացնեն Տիտո Վիլանովային:

Ինչ վերաբերում է Արսենալին, Վենգերը կրկին ծանր իրավիճակում է: Երեկ պաշտոնապես հայտարարվեց Վան Պերսիի վաճառքի մասին, շուտով նույնը կլինի Սոնգի հետ, իսկ մամուլում էլ լուրեր են պտտվում, ըստ որոնց Վոլկոտը նույնպես հեռանալու է լոնդոնյան ակումբից: