Ադրիանո Կորեյան հույս ունի, որ կխուսափի վնասվածքներից և գալիք մրցաշրջանը Բարսայի հետ կմեկնարկի Իսպանիայի սուպերգավաթում տոնած հաղթանակով:
Ադրիանոն պատրաստվում է սկսել իր 3 - րդ մրցաշրջանը Բարսելոնայի կազմում: Վերջին ամիսներին նրան հաջողվում է խուսափել վնասվածքներից և նա հուսով է, որ նույնը կլինի նաև գալիք մրցաշրջանում: "Ես կարիերայիս ծաղկման շրջանում եմ", - նշել է 28 - ամյա պաշտպանը:
Ամեն ինչ պատրաստ է մրցաշրջանի մեկնարկին
Կիրակի օրը Բարսելոնան կանցկացնի իր առաջին հանդիպումը 2012/2013 մրցաշրջանում, Նոու Կամպում հյուրընկալելով Ռեալ Սոսյեդադին: Ադրիանոն հավաստիացրել է, որ թիմը 100% - ով պատրաստ է. "Թիմը պատրաստ է խաղալ, չնայած նրան, որ որոշ խաղացողներ չեն ունեցել նույնքան հանգստյան օրեր, որքան մյուսները: Նրանք, ովքեր ավելի ուշ են միացել թիմին, նույնպես լավ վիճակում են": "Միշտ էլ կան անակնկալ թիմեր, ինչպես նախորդ տարի Լևանտեն ու Մալագան: Մեր նպատակն է պահել խաղային բարձր մակարդակը, որպեսզի մնանք բարձունքում.... Մենք կարող ենք բարելավել նախորդ մրցաշրջանի ցուցանիշները", - ավելացրել է բրազիլիացին:
Բարսելոնան ընդամենը 7 օրվա ընթացքում 2 Էլ Կլասիկո է անցկացնելու Իսպանիայի սուպերգավաթի շրջանակներում: Այդ խաղերի մասին Կորեյան ասել է. "Միշտ էլ հետաքրքիր է խաղալ Ռեալ Մադրիդի դեմ և մենք հույս ունենք, որ դրական կսկսենք մրցաշրջանը, հաղթելով Իսպանիայի սուպերգավաթը":
"Այժմ Տիտոն է հրամանատարը"
Комментариев нет:
Отправить комментарий