Поиск по этому блогу

пятница, 17 августа 2012 г.

Խաղացողները վերադարձել են հավաքականներից





Հավաքականներ հրավերք ստացած խաղացողները, բացի Ալեքսիսից, վերադարձել են Բարսելոնա և մարզվել թիմի հետ: Պույոլն ու Դոս Սանտոսը վերադարձել են ընդհանուր խումբ:

Գրեթե ողջ թիմը պատրաստվում է Ռեալ Սոսյեդադի դեմ խաղին: Բացառություն է կազմում Ալեքսիս Սանչեզը, ով երեկ Չիլիի ընտրանու կազմում խաղացել է Նյու - Յորքում և վաղը կմիանա թիմին: Հավաքականներ մեկնած մյուս խաղացողներն արդեն վերադարձել են: Նրանք, ովքեր շատ ժամանակ են անցկացրել խաղադաշտում, մարզվել են թեթև ծրագրով:

Պույոլն ու Դոս Սանտոսը` ընդհանուր խմբում

Ի տարբերություն նախորդ մարզումների, Կարլես Պույոլն ու Ջոնաթան դոս Սանտոսը մարզվել են ընդհանուր խմբում: Առաջին թիմին Բարսա Բ - ից միացել էին Տելյոն, Ռոբերտոն և Բանյուսը: Տիագո Ալկանտարան շարունակում է անհատական ծրագրով մարզվել:

Բարսելոնան իր հաջորդ մարզումը կանցկացնի վաղը: Այդ մարզմանը Տիտո Վիլանովայի տրամադրության տակ կլինեն բոլոր այն խաղացողները, ովքեր մասնակցելու են առաջիկա հանդիպմանը:

Комментариев нет:

Отправить комментарий