ՖԱ Բարսելոնայի ամենաբնորոշ տարրերից մեկը խաղացողների մարզահագուստի գույներն են:
Ալ և կապույտ գույներն ավելի քան 100 տարի է, ինչ զարդարում են ակումբի մարզաշապիկը և ակումբն ստացել է իր Բլաուգրանա անվանումը`կատալոներեն այս գույների անվանումների համադրման շնորհիվ: Այդուհանդերձ, չնայած շապիկի ոճը տարիների ընթացքում գրեթե չի փոխվել, ակումբի գոյության առաջին տասնամյակի ընթացքում կիսավարտիքները սպիտակ էին, ապա` սև, և միայն 20-ական թվականներին ընդառաջ դարձան կապույտ:
Թե ինչու ակումբն ի սկզբանե այս շապիկը չէր կրում, բանավեճի առիթ էր դարձել ակումբի պատմաբանների համար, և չնայած առաջ քաշվեցին մի քանի տեսություններ, ոչ ոք այդպես էլ չկարողացավ հստակ ապացուցել, որ այս գույներն ընտրվել են որևէ խորհրդանշանական պատճառով: Բնականաբար, տեսությունների մեծ մասը կապված էին ակումբի ծագման և հիմնադրման հետ: Օրինակ, մի քանի տարի անընդհատ պնդում էին, որ Բարսելոնայի մարզաշապիկի գույներն ընտրվել են շվեդական այն ակումբից, որը Գամպերն ավելի վաղ էր հիմնադրել և որ դրանք շվեդական այն գավառի գույներն են, որտեղ ծնվել էր Գամպերը: Այժմ մենք գիտենք, որ այս տեսակետի իրողությունն այնքան էլ հավանական չէ:
Մեկ այլ ընդհանուր, բայց չապացուցված տեսության համաձայն, հիմնադիրները` գույների իրենց ընտրությունը կայացրել են` ելնելով այն մատիտների գույներից, որոնք այն ժամանակ մեծ տարածում ունեին: Կան ավելի տաղտկալի վարկածներ, ինչպես օրինակ այն, որ մայրը Կոմամալա եղբայրներին տարբեր` կարմիր և կապույտ գոտիներ էր կապում վերջիններիս զանազանելու համար, մինչ նրանք սեփական հագուստ կունենային: Բայց, ինչպես արդեն նշվեց, այս տեսություններից և ոչ մեկը հիմնավորապես չհաստատեց, թե ինչու էր Բարսելոնան իր ստեղծման օրվանից այս գույներով մարզահագուստ կրում: Բայց մի բան հաստատ է` Բարսելոնայի մարզահագուստն ամենաճանաչելի և ամենահանելուկային մարզահագուստն է ֆուտբոլի աշխարհում:
Комментариев нет:
Отправить комментарий