Կարգախոս
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhrWwbGsPqFZx3NcjeATf3qT3kFU7j_7gt3FPJxvxqUTXdwmFCFeMYREEiJFpKIWaJA-tLeEpVJ-0aeedEN3Gl-SGCZfAgSblFuW5kQxGZyGuaCSEPNiwHW7JdMvoMqEQZ3DPib_En6ZDM/s1600/2.jpg)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiTm19NULP-F185CFmHpnarzHlaHvkZp5jsgHuNyxfRLflrfdWzqpWxUU9XMU8e5nukNaRO7ZuK1Vif-SfuU1Dpynw00ivaETEZrXHlLg70Z_ccfiwrRyGN3k-4PQqjpCfgENJ0BZVsXJo/s1600/1.jpg)
Ավելին քան ակումբ
"Ավելին քան ակումբ" կարգախոսն իր իմաստով անսահմանափակ է:
Միգուցե այս ճկունությունն է, որ ստիպում է սահմանել ՖԱ Բարսելոնայի նույնությանը համապատասխան բարդություններ, ակումբ, որ դաշտում մրցում է ոչ միայն մարզական իմաստով, այլ նաև ամեն օր կռվում է իր ժողովրդի մտահոգությունների մասին հիշեցնելու համար:
ՖԱ Բարսելոնան Կատալոնիայում "ավելին է, քան ակումբ", որովհետև այն մի մարզական ակումբ է, որն ամենաշատն է ներկայացնում երկիրը, երկրի մեծագույն դեսպաններից մեկն է: Այս և շատ այլ պատճառներով, Բարսելոնան "ավելին է, քան ակումբ" նաև Իսպանիայի այլ տարածքներում ապրող այն մարդկանց համար, ովքեր ընկալում են ՖԱ Բարսելոնան որպես ազատության և դեմոկրատական իրավունքների մոլի պաշտպան:
Ֆուտբոլն այսօր գլոբալ երևույթ է և Բարսելոնայի աջակցությունը սփռվում է ամբողջ աշխարհով մեկ: Ակումբի անդամների թիվը Կատալոնիայից դուրս, ինչպես նաև Իսպանիայում, օրեցօր աճում է և ակումբը ցանկանում է դրան արձագանքել Բարսայի հանդեպ կրքոտ սիրով: Սա արդեն վերաճել է անհրաժեշտության և պատասխանատվության: Եվ այդ ամենին հասնելու լավագույն ճանապարհն է գնալ մեկ քայլ առաջ և դառնալ նաև "ավելին, քան ակումբ ամբողջ աշխարհում": Այս Բարսան, որ այնքան ցանկանում է, որ իր ժողովրդի մտահոգությունները գլոբալիզացվեն: Այս հոգատար և մարդասիրական Բարսան գլոբալիզացվելու կարիք ունի: Դա ռազմավարական որոշում է, որն ակումբը կայացրել է և պահպանում է ստեղծման օրվանից մինչ այժմ, երբ ֆուտբոլն արդեն շարունակում է զարգանալ համաշխարհային հիմքով:
Ահա թե ինչու է ակումբը որոշել իր հասարակ եկամուտի 0.7 տոկոսը հատկացնել ՖԱ Բարսելոնայի հիմնադրամին` միջազգային համագործակցության ծրագրերի մշակման և ՄԱԿ-ի` Հազարամյակի զարգացման նպատակներին աջակցելու համար: Համաձայնագիր ունի ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ, որ հաջորդ 5 տարիների ընթացքում 1.5 միլիոն եվրո փոխանցի մարդասիրական օգնության ծրագրերի իրականացման համար և այժմ Բարսայի մարզահագուստի վրա առկա է ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատկերանիշը: Համաձայնագիր, որը Բարսային յուրատեսակ է դարձնում:
Комментариев нет:
Отправить комментарий